-
15.10.2020|
14:45
Երկու տարեկան Արծվիկի այս սաստող ու խոսուն հայացքը ուղղված է Աշխարհին… Արծվիկը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում՝ ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։
-
15.10.2020|
13:52
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1371-ով՝ հասնելով 59995-ի, գրանցվել է մահվան 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
14.10.2020|
22:40
Հունաստանի Ագրարային կուսակցության հայտարարությունը՝ ուղղված Եվրոպական խորհրդարանին, Իսրայելի ԱԳ եւ արդարադատության նախարարություններին․
-
14.10.2020|
22:05
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ու գործընկերները դիմել են ՄԻԵԴ՝ խնդրելով կիրառել հրատապ միջոց և աջակցել սեպտեմբերի 27-ից վերսկսված ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված երկու զինծառայողներին Հայաստան վերադարձնելու հարցում։
-
14.10.2020|
21:54
Հակառակորդը, շարունակելով խախտել հումանիտար հրադադարը, այս անգամ թիրախավորել է հյուսիսային-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը:
-
14.10.2020|
21:25
Ամբողջ աշխարհում կառավարություններն օգտագործում են կորոնավիրուսի պանդեմիան որպես արդարացում համացանցում այլակարծության ճնշման: Այս մասին ասվում է Freedom House-ի զեկույցում:
-
14.10.2020|
15:05
Ֆրանսիայի հայ համայնքը Փարիզում Ազգային ժողովի հարակից տարածքում բազմամարդ հավաք է անցկացրել Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով:
-
14.10.2020|
14:57
ԱՄՆ Սան Ֆերնանդո հովտում նախօրեին հայ համայնքի մասնակցությամբ բողոքի ակցիա է տեղի ունեցել, որը կոչված էր ուշադրություն հրավիրել Արցախում Ադրբեջանի հրահրած պատերազմին։ Ցույցի մասնակիցներնի նշան բողոքի՝ տարբեր հատվածներում կանգնեցրել են երթևեկությունը, գրում է տեղական nbclosangeles.com-ը։
-
14.10.2020|
14:42
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1058-ով՝ հասնելով 58624-ի, գրանցվել է մահվան 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
13.10.2020|
21:57
Հազարավոր մարդկանց տառապանքներ, խաղաղ բնակչության թիրախային հրթիռակոծումներ արգելված կասետային մարտագլխիկներով, զոհեր ու վիրավորներ երեխաների, կանանց ու տարեցների շրջանում, քաղաքացիական բնակավայրերի ու մշակութային ժառանգության զանգվածային ավերածություններ... եւ մարդու իրավունքների աշխարհը լուռ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։